Սնունդը և առողջությունը
Խնձորն ու առողջությունը (տեսանյութ)
Հայաստանում խնձորենին մշակվել է առնվազն 4500 տարի առաջ, որի մասին վկայում է կավե տախտակների վրա գրված աքքադական արձանագրությունը (տե՛ս, Ն. Ադոնց, «Հայաստանի պատմություն» ): Հին աշխարհում խնձորենին դասվել է առավել խորհրդավոր բույսերի շարքին, այն ընդգրկվել է դրուիդների օրացույց-գուշակարանում (տե՛ս Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը»):
Խնձորենու օրերը հաջորդում են ձմեռային ու ամառային արեւադարձերի օրերին (23.12-01.01 ու 25.06-04.07): Գիտնականները 2010թ. ավարտել են խնձորենու տեսակների գենոմի ուսումնասիրությունները: Նրանք գտել են, որ Գոլդեն Դելիշեզ տեսակի խնձորենու գենոմը ընդգրկում է 57000 գեն, իսկ ժամանակակից այլ տեսակների «նախահայրը» Սիլվերսի խնձորենին է: Սակայն նրանք կարծում են, որ խնձորենի անտառայինից նույնպես բազմաթիվ տեսակներ են առաջացել: Վերջինի բնօրրանը Սեւ ու Կասպից ծովերի միջեւ ընկած տարածքներն են: Խնձորենու օգտակար նյութերը հավասարակշռված են, որի շնորհիվ այն ունի առողջացնող ազդեցություն մարդու բոլոր օրգանների ու համակարգերի վրա: Խնձորենի անտառայինի տերեւը C վիտամինի ու ֆլավոնոլների շտեմարան է, որոնք հատկապես շատ են ձմեռային տեսակների երկար պահպանվող պտուղներում:
Կվերցետին ֆլավոնոլի գլիկոզիդ հանդիսացող ռուտինի ու C վիտամինի համատեղ ազդեցության շնորհիվ մաքրում են արյունատար անոթները, նվազում է սիրտանոթային ու հիպերտոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Կվերցետինը կանխարգելում է պուրինների փոխակերպումը միզաթթվի, ունի հակաբորբոքային ազդեցություն ուղեղի բջիջների վրա, օգտակար է հիպերտոնիկ հիվանդության դեպքում:
Պտղում պարունակվող ֆլավոնոլ կեմպֆերոլը կանխարգելում է քաղցկեղի զարգացումն ու պաշտպանում է սրտանոթային համակարգը, ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը, նպաստում է ոսկերի ամրացմանն, ունի հակաալերգիկ, հակաբորբոքային, հակաբակտերիալ, նյարդապաշտպան հատկություն:
Գիտնականները կարծում են, որ կեմպֆերոլը նպաստում է նիհարելուն ու նվազեցնում է ծերացման ընթացքը: Նիհարեցնող ազդեցություն ունի նաեւ կեղեւվում պարունակվող ուրսոլաթթուն, որն ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը, նվազեցնում է գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, պաշտպանում է հյուսվածքները, ունի նորագոյացությունների ու նույնիսկ քաղցկեղի բջիջների աճը կանխարգելող ազդեցություն: Խնձորի պտղամսում պարունակվում է զգալի քանակությամբ բոր՝ 245մկգ 100գ հումքի մեջ: Բորը կարգավորում է մակրոտարրերի փոխանակումը, անհրաժեշտ է տարեց մարդկանց ու հատկապես դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց, քանի որ կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը:
Բորի ու ուրսոլաթթվի համատեղ ազդեցությունը նպաստում է մկանների զանգվածի եւ ուժի ավելացմանը, լավացնում է հիշողությունը:
Բորը լավ է յուրացվում մարդու օրգանիզմում, 1 օրվա անհրաժեշտ չափաբաժինը 0.3-1մգ է, վերին թույլատրելի սահմանը՝ 13մգ: Խնձորն անփոխարինելի է ուժասպառության ու հիպոտոնիայի դեպքերում, քանի որ, բացի գլյուկոզայից (11.4%) ու ֆրուկտոզայից (16.7%), պարունակում է դրանց յուրացմանը նպաստող քրոմ (10%), վանադիում (12.5%), կոբալտ (10%), ֆլավոնոլներ, ուրսոլաթթու ու ճնշումը կարգավորող միկրոտարր ռուբիդիում (63%): Խնձորը պարունակում է քլորոգենաթթու, որն իջեցնում է ճնշումն ու, հավանաբար, ունի ճարպերն «այրող» ու հակադիաբետիկ հատկություն:
Խնձորի սերմ: Խնձորի պտուղը պարունակում է յոդ, որը հիմնականում կենտրոնացած է սերմերի մեջ ու, հարկ է նշել, որ դրա քանակությունը շատ քիչ է՝ 2մկգ (կամ 1.4%): Սերմը պարունակում է ճարպայուղ, որը պաշտպանում է սաղմը, ամիգդալին ու դրա բեկորը հանդիսացող լիտրիլ ու ֆերուլաթթու: Ֆերուլաթթուն արտադրվում է ֆենիլալանինից, պարունակվում է սուրճի, խնձորի, արտիճուկի (տե՛ս, Ջ. Սահակյան, «Արտիճուկ. Առասպելական դեղաբույս...», Med. Practic. 2015) արախիսի, նարնջի սերմերում, նաեւ բրնձի, ցորենի, վարսակի, անանասի բջիջների թաղանթում: Զգալի քանակությամբ ֆերուլաթթվի գլիկոզիդներ է պարունակվում վուշի սերմում՝ 410մգ/100գ, շատ է նաեւ գարեհատիկում: Ֆերուլաթթվի լավագույն մատակարար է ոսկեհազարուկ սովորականի (Centaurium erythraea) վերգետնյա մասը:
Ֆերուլաթթուն սրճաթթվի նախորդն է, մասնակցում է լիգնանների գոյացմանը, օգտագործվում է վանիլինի արտադրությունում:
Հավանաբար, կարող է արդյունավետ լինել կրծքագեղձի ու լյարդի քաղցկեղի կանխարգելման համար: Ինչ վերաբերում է ամիգդալինին ու լիտրիլին, ապա 1-2 խնձորի սերմում դրանց քանակը չնչին է: Գիտնականները գտել են, որ ամիգդալինն ունի հակաճառագայթային ազդեցություն: Ուսումնասիրվել է նաեւ խնձորի օգտակար հատկությունների կապը պտղի կեղեւի գույնից: Պարզվել է, որ խնձորն, անկախ գույնից, կանխարգելում է ուռուցքների առաջացումն օրգանիզմում: Կարմիր խնձորը խթանում է ուղեղի աշխատանքը: Խորհորդ է տրվում ուտել միզապարկի ու միզուղիների հիվանդությունների դեպքում: Դեղին խնձորը լավացնում է սրտի աշխատանքը, սրում է տեսողությունը, նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը: Կանաչ խնձորի պտղամսում համեմատաբար բարձր է պեկտինի պարունակությունը: Խնձորի բոլոր տեսակաները նպաստում են ոսկրերի ամրացմանը, սակայն կանաչն առավել օգտակար է: Խնձորի թթվահամ տեսակներն օգտակար են ստամոքսահյութի ցածր թթվայնության ժամանակ, իսկ քաղցրը խորհուրդ է տրվում ստամոքսի խոցի դեպքում, ցանկալի է եփած վիճակում: Խնձորի հյութը կարգավորում է աղեստամոքսային համակարգի, լյարդի, երիկամների աշխատանքն ու, ամենակարեւորը, նպաստում է քաշի նվազեցմանը:
Զգուշացում: Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում խնձորի չափաքանակը սննդակարգում պետք է սահմանափակել:
Նիհարեցնող թեյ: Հարկավոր է 3 միջին չափի խնձոր ու սեւ սալորի չափով կոճապղպեղի արմատ: Բաղադրիչների քերուկը լցրեք 400 մլ եռացող ջրի մեջ, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա փակ տարայում, թրմեք 15 րոպե, քամեք, հումքը մզեք, հեղուկը խառնեք եփուկին: Խմեք 150-ական մլ ուտելուց 1 ժամ հետո:
Դիմադրողականությունը բարձրացնող: 4 խնձորի քերուկին խառնեք 2 ճ.գ. սոխի ու 10 ճ.գ. դդմի հյութեր, 2 թ.գ. մեղր: Կերեք մեկական ճ.գ., օրը 4 անգամ, ուտելուց առաջ: Սակավարյունություն: Մանրացրեք 1 խնձոր, 5-ական սեւ սալորի ու ծիրանի չիր, 1 ճ.գ. մասրենու պտուղ, 1 ճ.գ. չամիչ, լցրեք ջերմապահի մեջ, ավելացրեք 1 լ եռջուր, 10 ժամ թրմեք, քամեք: Խմեք 200-ական մլ, օրը 5 անգամ, կես թ.գ. մեղրի հետ:
Խնձորը պարունակում է երկաթ, որը գտնվում է ատոմար (ազատ) վիճակում, ինչի շնորհիվ լավ է յուրացվում օրգանիզմում: Երկաթը եւ այլ օգտակար նյութերն ավելի շատ են պտղաչրի մեջ: Օգտակար է հաստ աղու քրոնիկ բորբոքման դեպքում, նպաստում է օգտակար միկրոֆլորայի ձեւավորմանն աղիներում: Խնձորի չիրն ունի միզամուղ հատկություն, կանխարգելում է էնդեմիկ խպիպի զարգացումը, քանի որ պարունակում է զգալի քանակությամբ յոդ: Եփուկն ու թուրմը նպաստում են աղերի փոխանակման գործընթացքի կարգավորմանը եւ այդ պատճառով օգտակար են միզաքարային հիվանդության ու հոդատապի պարագայում: Խնձորի չիրը մանրացրեք, 50գ հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրի մեջ, խմեք օրվա ընթացքում:
Վարիկոզ: 100 գ խնձորը կտրատեք, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 8 ժամ թրմեք ջերմապահում: Առավոտյան թուրմը քամեք, խմեք 100-ական մլ նախաճաշից ու ընթրիքից 1 ժամ առաջ: Իսկ խնձորը տրորեք ու կերեք: Շարունակեք 20 օր:
Տեսանյութը` հեղինակի
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն